Ներքին 5 տարի առաջ - 23:15 16-06-2021

Ազգադավի կողմից իրականացվող խեղկատակությունների հետևանքով մենք շարունակում ենք մնալ ազատ անկման մեջ. Սենոր Հասրաթյան

Պաշտպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս լպիրշ ազգադավի կողմից իրականացվող խեղկատակությունների հետևանքով մենք ոչ միայն հայտնվել ենք կործանման եզրին, այլև շնորհիվ մեր ժողովրդի համբերատարության կամ, գուցե թե, անտարբերության, շարունակում ենք մնալ ավելի սարսափելի հետևանքներով հղի ազատ անկման մեջ...
Արդեն իսկ ակնհայտ է, որ հազարամյակների կենսափորձի տեր հայ ազգն այսօր չունի այն վեհությունն ու հպարտությունը, որոնցով նա ճանաչելի էր աշխարհին... Եվ դա ոչ այն պատճառով, որ մենք պարտվել ենք հերթական ճակատամարտում, այլ որ այդքանից հետո մեր ժողովրդին առաջնորդող այս թյուրիմացությունն՝ իր անհավասարակշիռ քայլերով, արդեն ոչ միայն մեր թշնամիների, այլ նաև միջազգային հանրության տեսադաշտում շարունակում է զրոյացնել մեր ազգային արժանապատվությունը...
Հիշեք, մուրճով նախընտրական քարոզարշավ իրականացնող, «Գազպրոմի» աշխատակիցներին խումբ-խումբ դատող», սեփական քաղաքացիներին ասֆալտին պառկեցնող ու պատերին ծեփող խեղկատակին կարող է առանց լսելու համակրել անհասկացող զանգվածը, բայց ոչ երբեք քաղաքակիրթ աշխարհը... Այսօր մենք ազգովին դարձել ենք խելագարի համառությամբ այդ զանգվածին առաջնորդող վիժվածքի գերին, որից ազատվելը պետք է լինի յուրաքանչյուր հայի թիվ մեկ խնդիրը... Փորձեք ամեն մեկդ փրկել ձեր բաժին Երկիրը, որ վաղը չասեք մեղավորն աշխարհն է...»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի