Մամուլ 4 տարի առաջ - 12:17 15-06-2021

Ալիևի համար ընտրություններին մասնակցող ուժերից ամենանախընտրելին Փաշինյանն է․ 168 ժամ

«Ցանկացած երկրում ցանկացած ընտրության ժամանակ օբյեկտիվորեն լինում են այդ գործընթացի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին շահառուներ։ Դա հատկապես այդպես է, եթե խոսքը թշնամիներ ունեցող երկրի ու նաև եռացող տարածաշրջանում գտնվող պետության մասին է։ Հենց այդպիսին է Հայաստանը հունիսի 20-ի ընտրություններից առաջ։ Այս ընտրություններում արտաքին հետաքրքրություններն ու ազդեցություններն ավելին են, քան անցած երեսուն տարիներին կայացած բոլոր ընտրություններում՝ միասին վերցրած։ Այս ընտրություններում, ի թիվս բազմաթիվ աշխարհաքաղաքական կենտրոնների, շահ և նախընտրություն ունի նաև Ադրբեջանը։

Այլ կերպ չի կարող լինել հարևան ու թշնամի երկրի պարագայում։ Իսկ եթե Ալիևն այս ընտրություններում ունի շահ ու հետաքրքրություն, ապա, բնականաբար, ունի նաև նախընտրած քաղաքական ուժ ու թեկնածու, որը պարզելը ոչ միայն դժվար չէ, այլ չափազանց հեշտ է՝ հիմնվելով ոչ թե ենթադրությունների ու գուշակությունների, այլ էմպիրիկ փաստերի վրա։

Ճակատագրի բերումով այս ընտրություններին մասնակցում են նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները՝ սկսած Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, մինչև վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Ընդ որում, բոլորն էլ այս կամ այն չափով ընտրությունների հիմնական ֆավորիտների թվում են։

Այսպիսով, հարցը կարող է ձևակերպվել հետևյալ կերպ՝ Հայաստանի բոլոր չորս ղեկավարներից հատկապես ո՞ր մեկին ու ո՞ր մեկի ներկայացրած քաղաքական ուժին Ալիևը կցանկանար տեսնել ընտրություններում հաղթողի դերում։ Պատասխանը պարզ է ու ակնհայտ․ Հայաստանի նախկին երեք ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ առաջինի ղեկավարությամբ, մյուսների ակտիվ մասնակցությամբ պատերազմում հաղթել են Ալիևի հորը ու ավելի քան քառորդ դար կարողացել են պահպանել այդ հաղթանակը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, Ալիևին պարգևել է Հայաստանի պարտությունն ու Ադրբեջանի հաղթանակը և այսօր էլ հանդես է գալիս բացահայտ կամ կիսաթաքնված ադրբեջանահաճո դիրքերից՝ Ալիևի վիրավորանքներին ու սպառնալիքներին պատասխանելով նրա կառուցողականության մասին գնահատանքներով։

Ակնհայտ է, որ Հայաստանի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերից Ալիևի համար ամենանախընտրելին ու ցանկալին Նիկոլ Փաշինյանն է, և դրա մասին վկայում են ոչ թե դավադրության տեսությունները, դավաճանության մասին անգամ հավաստի թվացող վարկածները, այլ չոր փաստերը։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրողները՝ չգիտակցելով, ակամայից կատարելու են այնպիսի ընտրություն, որն իդենտիկ է Ադրբեջանի ու Ալիևի ցանկություններին ու նախընտրություններին։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ընտրություններում առնվազն անուղղակիորեն նշանակելու է պատերազմից հետո Ալիևի տարած արդեն երկրորդ հաղթանակը Հայաստանի դեմ։

Սա պարզ ուղերձ է, որն ընտրողներին հասցնելու համար ընտրություններին մասնակցող բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մնացել է ընդամենը չորս օր։ Այդ ուղերձի կարևոր նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում պարտվելու են ոչ թե ընտրություններին մասնակցող այս կամ այն ուժերը, այլ Հայաստանը։

Պարտվելու է երկրորդ ու գուցե վերջին անգամ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Ձեզ գուցե հետաքրքրի