Արտաքին 5 տարի առաջ - 23:20 14-06-2021

Զալկալիանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Վրաստանի միջնորդության նշանակությանը

«Վրաստանի իշխանությունները միշտ փորձել են միջնորդի դեր խաղալ և տարածաշրջանում խաղաղարարի գործառույթ ստանձնել»,- այսօր՝ հունիսի 14-ին, կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիկերների միջնորդությամբ 15 հայ ռազմագերիների վերադարձին:

«Բազմաթիվ ջանքերից հետո առաջին անգամ հասանք սպասելի արդյունքի: Սա աննախադեպ է, հսկայական հաղթանակ է մեր երկրի համար: Եվ այն փաստը, որ մեր կողմից այս միջնորդությունն իրականացվում էր G7 ձևաչափի շրջանակներում, հարուցել էր աշխարհի առաջնորդները շահագրգռվածությունը։ Նրանց անընդհատ հետաքրքրում էր, թե ինչ է կատարվում միջնորդության առումով, ինչ առաջընթաց կա։ Նրանք անընդհատ հաղորդագրություններ էին ստանում Թբիլիսիից՝ այդպիսով ընդգծելով մեր դերն ու նշանակությունն այս հրատապ հարցի լուծման մեջ», - ասել է Զալկալիանին:

Ըստ նրա՝ միջնորդության բավականին ինտենսիվ փորձերն սկսվել են 2-3 ամիս առաջ և վերջին ամսում մտել ակտիվ փուլ, երբ Վրաստանի վարչապետը այցելել է Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա:

«Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի Վրաստանի թեման անընդհատ միջազգային հանրության օրակարգում լինի, և դրա համար օգտագործում ենք տարբեր մեթոդներ և մարտավարական ուղիներ: Այս միջազգային հարաբերությունների կարևորագույն հարցերից մեկը մեր կարևորությունը ցույց տվեց տարածաշրջանի խոշոր դերակատարներին», - հավելել է Զալկալիանին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի