Ներքին 5 տարի առաջ - 23:00 14-06-2021

Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է

Երևանի գիշային երթևեկությունն առավել լուսավոր ու անվտանգ դարձնելու համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց արդիականացնել տրանսպորտային թունելների լուսավորությունը:

«Ինձ պետք է, որ բոլոր թունելները լուսավորված լինեն: Անվտանգության առումով հիանալի է՝ մասնավորապես ցերեկային ժամերին, երբ լուսավոր տեղից մտնում ես թունել»,-ընդգծել էր Երևանի քաղաքապետը դեռևս նախորդ տարի:

Ծրագիրը մեկնարկել էր 2020 թվականին: Մի քանի թունելներում լուսավորության փոփոխումից հետո արդյունքը միանգամից զգացվեց: Այս տարի 10 հասցեում փոխարինվեց շուրջ 400 լուսատու:

«Տեղադրվում են ԼԵԴ լուսատուներ: Աշխատանքների ընթացքում բոլոր մալուխներն անցկացվում են հատուկ խողովակների միջով՝ ապահովելու անվտանգությունը»,-նշում են «Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները:

«Նպատակը. ամենաառաջինը անվտանգությունն է, երկրորդը` էլեկտրաէներգիայի խնայողությունը: Ստացել ենք շատ ավելի բարձրակարգ լուսավորություն՝ շատ քիչ էլեկտրաէներգիայի ծախսով: Օրինակ, մինչև արդիականացումը Հերացուց Սարալանջ տանող թունելի էլեկտրաէներգիայի ծախսը մոտ 25 հազար կՎտ.ժ էր: Գումարային առումով՝ ամիսը մոտ 1 մլն դրամ: Արդիականացումից հետո այդ ծախսը նվազել է հասնելով մոտ 5500 կՎտ.ժ-ի: Ընդհանուր առմամբ, խնայողությունը կազմում է 60-70, ընդհուպ մինչև 80 տոկոս»,- ասում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:

Տարիներ շարունակ մի շարք թունելներում լուսավորությունը միացվում էր մասամբ: Այժմ արդեն դրանք 24 ժամ լիարժեքորեն լուսավորված են:

Լուսավորության արդիականացման շնորհիվ թունելները նաև գեղարվեստական ձևավորում են ստացել՝ քաղաքի գիշերային լուսային համապատկերը լրացնելով նոր լուծումներով:

Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է: Էներգախնայողությամբ տնտեսվող միջոցներն ուղղվում են նոր ծրագրերի իրականացմանը, ինչը հնարավորություն է տալիս քաղաքն ավելի լուսավոր դարձնել: Այժմ հերթը այգիներինն ու պուրակներինն է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան