Ներքին 5 տարի առաջ - 19:55 14-06-2021

Պետությունը պետք է շահագրգռված լինի քաղաքացիներին ոչ թե տուգանելու, այլ դաստիարակելու մեջ․ Ռոբերտ Քոչարյան

Պետությունը պետք է շահագրգռված լինի քաղաքացիներին ոչ թե տուգանելու, այլ դաստիարակելու մեջ: Այս մասին Մեծամորի բնակիչների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքից առաջադրված վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Գործող իշխանությունը 3 տարում երթևեկության կանոնների խախտման համար տուգանել է ավելի, քան իմ նախագահության 10 տարիների ընթացքում»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը: Նրա խոսքերով՝ տուգանքները պետք է սահմանել նվազագույն կամ միջին աշխատավարձի հարաբերակցությամբ:

«Մարդիկ անելանելի վիճակում են: Ընտանիքները սնանկանում են: Եթե դիմեք վարչական դատարանը, առաջին նիստը կնշանակվի 2022 թվականին: Պատկերացրեք դատարանների ծանրաբեռնվածությունը»,- նշեց նախկին նախագահը:

«Աշխարհում ոչ մի տեղ երթևեկության կանոնների պահպանման համար տեղադրված տեսախցիկները չեն դիտարկվում որպես բիզնես: Պետությունը չպետք է շահագրգռված լինի բարձր տուգանքներ նշանակելու մեջ»,- հավելեց Քոչարյանը՝ նշելով, որ Եվրոպայում ճանապարհորդելու ժամանակ ինքը մի քանի անգամ տուգանք է վճարել, որոնք չեն գերազանցել 18 եվրոն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ