Արտաքին 5 տարի առաջ - 15:52 12-06-2021

Բրյուսելում «Միզող տղային» հագցրել են ռուս գվարդիականի համազգեստ

Բրյուսելի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ «Միզող տղան» Ռուսաստանի օրը զգեստավորվել է Պետրոս I կայսեր ժամանակների ռուս գվարդիականի համազգեստով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս անգամ «տղան» հագել է ծովի ալիքների գույնի համազգեստ, հանդերձանքում ներկայացվում են ռուսական կայսերական գվարդիայի համազգեստի մանրամասները. եռանկյուն գլխարկ, համազգեստ, բրիջներ և թևքածալեր:

Ավելի ուշ զգեստը կփոխանցվի Բրյուսելի թանգարանին, որտեղ պահվում են քաղաքին փոխանցված տարբեր երկրների բոլոր հանդերձանքները «բրյուսելյան պճնամոլի» համար:

Ամենից շատ դիտված