Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:32 12-06-2021

Խոտերի մեջ՝ հարբած, գինու շիշը դոշին պառկած փորձում է ցույց տալ, որ ժողովրդից մեկն է. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 12-ին, Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի Սևան քաղաքում արած հայտարարությանը, որ կոռումպացված հոգևորականներն են վարկաբեկում Հայ Առաքելական եկեղեցին:

«Մի հարց կա, որ ուզում եմ ձեր ուշադրությունը հատուկ դրա վրա հրավիրել: Այս մարդը հետևողական թշնամություն է մտցնում մեր ժողովրդի մեջ: Պատերազմ է հայտարարել ժողովրդի այն հատվածին, որը փորձում է մաս չդառնալ իր դավաճանությանը: Եվ շաունակ էլիտաների դեմ խոսք ու պայքար է: Այսօր հայտարարել է հոգևոր էլիտայի դեմ պայքարելու, նրանց վռնդելու մասին: Մեկ անգամ ևս կոչ ենք անում այդ խելագար դավաճանին հեռու մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց, հեռու մնալ հայ հոգևորականից, հեռու մնալ մեր ազգային արժեքներից»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի երկրում չպետք է լինի էլիտա՝ գիտական, կրթական. մտավորական, զինվորական:

«Փորձում է ասել, որ ժողովրդի հավաքական կերպարն ինքն է: Էն, որ խոտերի մեջ՝ հարբած, գինու շիշը դոշին պառկած փորձում է ցույց տալ, որ ժողովուրդ ջան, ես ձեզանից մեկն եմ»,-նշեց նա:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան