Ներքին 5 տարի առաջ - 13:07 11-06-2021

Կապիտուլյանտն Արցախի հանձնմամբ սկսել է ՀՀ-ի հանձնման գործընթացը. Սերժ Սարգսյան

«Պատիվ ունեմ» դաշինքի՝ Վայոց ձորում կայացած քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Կապիտուլյանտն Արցախի հանձնմամբ սկսել է ՀՀ-ի հանձնման գործընթացը: Պետք է կանխել այս պրոցեսը, բայց մենք դրանք հասնելու ենք ոչ թե խաղաղություն մուրալու, նոր զիջումների, այլ պայքարի ճանապարհով։ Ամեն ինչի հիմքում մարտունակ բանակ ունենալու գործոնն է, և սրանց իշխանությունից հեռացնելու անմիջապես հետո մեր առաջնային քայլերը հենց այս ուղղությամբ են լինելու»:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ մենք հաճախ ենք խոսում համերաշխությունից, որովհետև առանց այդ կարևոր գործոնի անհնար է հասնել լիարժեք անվտանգության և զարգացման. «Սա չի նշանակում, իհարկե, որ երկիրն այս վիճակին հասցնողները, մեղավորները չեն պատժվելու, բայց մենք թույլ չենք տա, որ հասարակության շրջանում նոր բաժանարար գծեր լինել, տարաբնույթ բաժանումներ։

Ի վերջո, 2018 թվականին մեր հասարակության մի մեծ հատված աջակցել է այս իշխանություններին, բայց մենք չենք կարող վարվել այնպես, ինչպես կապիտուլյանտները 2018 թվականին։

Մենք պետք է համախմբենք մեր հանրությանը, ողջ ռեսուրսները, հնարավորությունները ներդնենք հանուն մեր պետականության և ժողովրդի»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում