Ներքին 5 տարի առաջ - 13:00 11-06-2021

Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի․ Նիկոլ Փաշինյան

Մենք այսպես ինստիտուցիոնալ ճանապարհով պետք է գնանք շարունակական պետական ինստիտուիտների ուժեղացման եւ օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով. սա այլընտրանք չունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Դիլիջանում կայացած քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այդ թվում պետք է նաեւ ոչ միայն ուղիղ պետական կառավարման ոլորտում գտնվող օղակներում կարգուկանոնի խնդիր դնենք, այլև ավելի լայն շրջանակով:

Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ Այդ դաշտը կարգավորելու համար մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ՝ հենց լրագրողական համքարության կողմից: Այդ էթիկայի մանոնների պահպանման որոշակի մեխանիզմներ պետք է լինեն»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ էթիկայի կանոնները պետք է խստացվեն թե պետական պաշտոյաների, թե լրատվական դաշտի համար. «Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլերի» են նման, քան լրագրողի, և մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում