Ներքին 5 տարի առաջ - 22:45 10-06-2021

«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանը» չի մասնակցի ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:

ԿԸՀ հունիսի 10-ի նիստում քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց.

«Հունիսի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել գրություն՝ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի կողմից: Գրությանը կից փակցված է կուսակցության ղեկավար մարմնի՝ նախագահության որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ»:

Նա հիշեցրեց նորմը, որ կուսակցությունները, դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ժամը 18:00-ն իրավունք ունեն ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում:

Կուսակցության լիազոր մարմինը ԿԸՀ նիստում այլ ասելիք չուներ:

Այսպիսով, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը քվեարկությամբ ընդունվեց:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում