Ներքին 5 տարի առաջ - 12:15 10-06-2021

Եվրոպան պատրաստ է 3 մլն եվրո տրամադրել Հայաստանին «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված աջակցության համաձայնագիրը։

Ֆինանսավորման համաձայնագրի նպատակն է խթանել «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը, ինչպես նաև աջակցել հայկական կոնյակի նոր անվանումով արտահանմանը և արտաքին շուկաներում դրա մրցունակ դիրքի պահպանմանը։

«Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններից է հայկական կոնյակի անվանման օգտագործումը դադարեցնելու և նոր անվանումը խթանելու համար լիազորված համապատասխան մարմինների համար կարողություննների զարգացումը, նոր ապրանքանիշի մշակումը` հիմնված ընթացիկ նախաձեռնությունների ուսումնասիրության և գնահատման, տեղական ու արտահանման ավանդական շուկաների համար նախատեսված շուկայահանման պլանի հիման վրա՝ ներառելով ապրանքանիշի դիրքավորումը, գաղափարախոսությունը, պատմության ներկայացումը, անվանումը, կարգախոսը, տարբեր թիրախային շուկաների համար գովազդային արշավի ճանապարհային քարտեզը և այլն»,– ասված է կառավարության ընդունած որոշման հիմնավորումներում։

Ծրագիրը ֆինանսավորվելու է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի իրականացման վերահսկողությունը դրվելու է Հայաստանում ԵՄ պատվիրակության ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վրա։

Հիշեցնենք` «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017 թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։

Ի դեպ, նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչև 2043 թ.։



Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում