Արտաքին 5 տարի առաջ - 08:59 10-06-2021

Համացանցում հայտնվել է Սոչիում տեղի ունեցած հրաձգության տեսանյութը

Ինչպես արդեն գրել էինք երեկ Սոչիի 61-ամյա բնակիչ Վարդան Քոչյանը սպանել է երկու դատական կարգադրիչների, որոնք եկել էին վերահսկելու դատարանի որոշումը ինքնակամ կառույցի քանդման վերաբերյալ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատը բերման է ենթարկել 61-ամյա տեղացի բնակչին և տեղափոխել հերթապահ մաս: Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել արդարադատություն իրականացնող անձանց կյանքի նկատմամբ ոտնձգության մասին (ՌԴ ՔՕ 295-րդ հոդված) և երկու կամ ավելի անձանց դեմ մահափորձ կատարելու մասին (ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 2-րդ մաս):

Սոցիալական ցանցերում հայտնվել է ենթադրաբար տեսախցիկի նկարահանած տեսանյութը, որը ֆիքսել է դեպքի պահը: Կադրում երեւում է, թե ինչպես է հրացանով տղամարդը կրակոցներ արձակում մարդկանց ուղղությամբ: Միայն որոշ ժամանակ անց մի մարդ է մոտենում հրաձիգին և փորձում է հանգստացնել նրան, ևս մեկ մարդ ծնկի է իջնում տուժածի կողքին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը