Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 21:36 09-06-2021

Ռուսաստանն ու Թուրքիան շեշտել են թռիչքների վերսկսման կարևորությունը

Ռուսաստանը և Թուրքիան հունիսի 8-ին անցկացրել են միջգերատեսչական ԱԳՆ խորհրդակցություններ, որի ընթացքում կողմերը կարևորել են երկրների միջև լայնամասշտաբ թռիչքների վերսկսումը`միաժամանակ կարգավորելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Հանդիպմանը ռուսական կողմը ներկայացնում էին փոխարտգործնախարարներ Սերգեյ Վերշինինը, Ալեքսանդր Գրուշկոն և Անդրեյ Ռուդենկոն, իսկ թուրքական կողմը՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

«Խորհրդակցությունների մասնակիցները համաձայնության եկան ռուս-թուրքական քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի պահպանման կարևորության, շահագրգիռ գերատեսչությունների միջև սերտ աշխատանքային կապերի վերսկսման և լայնամասշտաբ օդային հաղորդակցության վերականգնման, սանիտարահամաճարակային իրավիճակի նորմալացման հարցերի շուրջ», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նրանք քննարկել են նաև կորոնավիրուսի տարածման դեմ համատեղ պայքարը և Թուրքիայում ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրության ստեղծման հարցը:

Ավելի վաղ Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատու Յուրի Բարզիկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև օդային երթևեկությունը կարող է վերսկսվել հուլիսին:

Ապրիլի 12-ին կորոնավիրուսի դեմ պայքարի ռուսական օպերատիվ շտաբը որոշում էր կայացրել կասեցնել Թուրքիայի հետ օդային երթևեկությունը ապրիլի 15-ից հունիսի 1-ը՝ երկրում COVID-19- ի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված: Մայիսի 31-ին շտաբը հայտարարել էր սահմանափակումները մինչև հունիսի 21-ը երկարացնելու մասին:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը