Արտաքին 5 տարի առաջ - 20:18 09-06-2021

Գերմանիան պատրաստվում է ներդնել COVID-19-ի պատվաստման վկայագիր

Գերմանիան հունիսի 10-ից ներկայացնում է կորոնավիրուսի պատվաստման թվային սերտիֆիկատներ։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Յենս Շպանը: Նրա խոսքերը մեջբերում է Welt-ը:

«Թվային պատվաստումների քարտն աստիճանաբար կզարգանա, այն հասանելի կդառնա որպես բջջային հավելված», - ասել է Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավարը:

Հունիսի 9-ին Եվրախորհրդարանը վերջնական քվեարկությամբ հաստատել է Եվրամիությունում թվային սերտիֆիկատի ներդրումը, որը վկայում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին:

Հավաստագրերի համակարգը ԵՄ-ում կսկսի գործել հուլիսի 1-ից: Մի փաստաթուղթի ժամկետը 12 ամիս է: Այն տրվելու է անվճար ազգային իշխանությունների կողմից, և ցանկության դեպքում՝ քաղաքացիները նույնպես կկարողանան ձեռք բերել վկայականի թղթային տարբերակը:

Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է մեղմել եվրոպական երկրներ մուտքի սահմանափակումները: ԵՄ երկրներ այցելությունները առաջարկվում էր թույլատրել բարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներից: Առաջարկվում է թույլատրել նաև այն անձանց մուտքը, ովքեր ուղևորությունից 2 շաբաթ առաջ պատվաստվել են։ Այս դեպքում պատվաստանյութը պետք է լինի եվրոպական կարգավորողի կողմից հաստատվածներից մեկը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում