Ներքին 5 տարի առաջ - 16:16 09-06-2021

«5165» շարժումը Չարենցավանում հանդիպել է իր ընտրողների հետ

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ օրը «5165» շարժումն իր հանդիպումները սկսեց Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում:

Չարենցավանում հանդիպման ժամանակ Կարին Տոնոյանը նշեց, որ հայրենիքն այսօր գրավված է թե' քաղաքականապես, թե' մշակութապես, իսկ «5165»-ը լինելու է Հայաստանի ազատագրման, փրկության բարձրունքը:

«Մենք ունենք մեր հայրենիքին մեր անցյալով ցույց տված անբասիր նվիրում և արդարություն, ազնվություն, արժանապատվություն, և մեզնից որևէ մեկը չի ամաչում իր անցյալի համար, մեզնից որևէ մեկը ներողություն խնդրելու պատճառ չունի»,- ասաց Կ. Տոնոյանը:

Շարժման անդամ Արսեն Գրիգորյանը հավելեց, որ այսօր Հայաստանի գոյությունն է վտանգված. «Վտանգված է ոչ թե մեր ապագան, այլ գոյությունը: Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, եկեղեցու, ինքնության, ավանդույթների, արժեքների հանդեպ: Մեր պարտքն է տեր կանգնել այդ արժեքներին»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում