Ներքին 5 տարի առաջ - 13:35 09-06-2021

Հանձնարարել եմ պաշտոնապես փոխանցել մեր առաջարկը. իմ որդին պատրաստ է . Փաշինյան

«Երեկ ես հայտարարություն էի արել ու այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ պաշտոնապես փոխանցեն ադրբեջանական կողմին մեր առաջարկը՝ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»- այս մասին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քարոզարշավի երրորդ օրը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հանկարծ չմտածեք, որ սա միակ գործիքակազմն է և հուսահատ քայլ է՝ մեր գերիների հարցը լուծելու համար։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում, ես չեմ ուզում այդ աշխատանքը գնահատել, որովհետև այս թեմայով մի բան ավել ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել»,- ասել Է նա։

«Երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում, այս գիշեր զինվորը վերադարձվել է: Ես սա շատ դրական քայլ եմ համարում, սա կարևոր է նաև տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- հավելել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի