Ներքին 5 տարի առաջ - 13:07 09-06-2021

Կարող ենք 2 թոփալ ոչխար տալ․ Ալիևը պատասխան է փոխանցել Փաշինյանին

Hraparak.am-ի փոխանցմամբ, երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անհավասարակշիռ արտահայտությունն արեց, թե պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին փոխել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ․

«Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը:

Դիմելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է իրենց բանակցել այդ թեմայով: «Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին:

Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի այս հայտարարությունը գազազեցրել է Ալիևին, մասնավորապես, որ նա կիսահարբած վիճակում պաշտոնապես նման առաջարկներ է անում իրեն, Ալիևն իր մոտ է կանչել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավար Ալի Նագիևին և հանձնարարել օպերատիվ կապի միջոցով հայկական կողմին փոխանցել հետևյալը, որ «գարեջուր վաճառողի փոխարեն ինքը պատրաստ է հայկական կողմին հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ»։ Տեղեկությունը մեկնաբանելու համար կապվեցինք գնդապետ Բորիս Ավագյանի հետ, նա ասաց, որ ինքն էլ ունի նման ինֆորմացիա։

Մեզ ասացին նաև, որ երեկ Ռուստամ Մուրադովը մեծ դժվարությամբ է կարողացել հետ բերել գերեվարված մեր զինծառայողին, քանի որ Փաշինյանի այս կիսահարբած վիճակում արած հայտարարությունը սաստիկ կատաղեցրել է Ալիևին։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում