Ներքին 5 տարի առաջ - 20:35 08-06-2021

Ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 51 ահազանգ-հաղորդում, 9 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր․ ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված հունիսի 7-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 51 հաղորդում: Դրանցից 11-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 24-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ, 13-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, դիմումներ, 2-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ստացված տվյալներ և 3-ը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում բացված թեժ գծով ստացված ահազանգերն են:

Նշված 53 հաղորդումներից 9-ով հանձնարարվել է քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, իսկ 8-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում: Ենթադրյալ ընտրական հանցավոր իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 42 հաղորդում, ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Դրանցից 16-ով իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշված տեղեկությունները չեն հաստատվել, ինչով պայմանավորված՝ դրանք թողնվել են անհետևանք: Իսկ 26 հաղորդման առնչությամբ ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են: ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ևս 16 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ստուգման կամ նյութերի նախապատրաստման նպատակով ոստիկանություն ուղարկված առերևույթ հանցավոր իրավախախտումների դեպքերից 44-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 3-րդ կետ), իսկ 2-ը՝ այլ բնույթի են:

ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին, ընտրություններին մասնակցող սուբյեկտներին հորդորում է իրենց հայտնի դարձող՝ ընտրական հանցագործության յուրաքանչյուր առերևույթ դեպքի վերաբերյալ տեղեկությունները, որոնք իրենց մեջ պարունակում են որոշակի կոնկրետություն, հասու դարձնել իրավապահ մարմիններին՝ հնարավոր բոլոր իրավաչափ հաղորդակցային միջոցներով:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի