Պաբլո Էսկոբարի գետաձիերով կալվածքը հասանելի է դարձել հանրությանը
copy image url

Պաբլո Էսկոբարի գետաձիերով կալվածքը հասանելի է դարձել հանրությանը

Ավելին 4 տարի առաջ - 15:55 08-06-2021

Կոլումբիայի Անտոկիա դեպարտամենտում իշխանությունները զանգվածային այցելության համար կրկին բացել են գետաձիրով խոշոր կալվածքը, որն ավելի վաղ պատկանում էր աշխարհի խոշորագույն թմրաբարոններից մեկին՝ Պաբլո Էսկոբարին: Այս մասին հայտնում է Infobae պարբերականը ։

Hacienda Napoles-ի տարածքում, որի մակերեսը կազմում է շուրջ 3000 հեկտար, գտնվում են հյուրանոցներ, ճանապարհներ, Լողավազաններ, 27 արհեստական լճեր, սեփական բենզալցակայան, թռիչքուղի, ուղղաթիռային հրապարակներ, անգարներ, ինչպես նաև բազմազան Ֆլորա և Ֆաունա, որոնց ներկայացուցիչներին նարկոբարոնը ամբողջ աշխարհից հավաքել և ապօրինաբար էր բերել:

Մի շարք էկզոտիկ կենդանիներից՝ ռնգեղջյուր, փիղ, ուղտեր, զեբր, ընձուղտ, կռունկ, եղջերու, կենգուրու, Ֆլամինգո և ջայլամ, աչքի են ընկնում գետաձիերը, որոնք շուտով կարող են ոչնչացնել Կոլումբիայի տեղի էկոհամակարգը՝ իրենց անվերահսկելի բազմացմամբ: Կոլումբիայում գետաձիների պոպուլյացիան (4 տարբեր սեռերից) միջից հասել է 80-ի։ Աֆրիկայում աստիճանաբար վերացող կենդանիների թվի բուռն աճին նպաստում է Կոլումբիայի հարմար կլիման և բնական թշնամիների բացակայությունը: Գետաձիերի կենսագործունեության թափոններով խցանվում են տեղական ջրամբարները, ինչ պատճառով էլ ոչնչանում են ձկներն ու բույսերը։

Պարբերականը գրում է, որ, չնայած նրան, որ 2000 թվականին Էսկոբարի ասյենդը վերածվել է թեմատիկ այգու, նրա տարածքում ապրող տեսակները մշտական հակամարտության մեջ են, ինչը խանգարում է զբոսաշրջության զարգացմանը։

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին