Արտաքին 5 տարի առաջ - 09:20 08-06-2021

Ադրբեջանցի պատգամավորները բաց նամակով դիմել են Պուտինին

Ավելի քան 50 ադրբեջանցի քաղաքական գործիչ, իրավապաշտպան և լրագրող բաց նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակում դատապարտվում է կալանքից ՃՈ տեսուչ Ալեքսանդր Գուսևին կալանքից ազատելը, հաղորդում է Trend լրատվական գործակալությունը:

Մայիսի 28-ին Գուսևը ձերբակալելու փորձ կատարելիս «ակամա» կրակել է 19-ամյա ադրբեջանցի Վեքիլ Աբդուլլաևի վրա: Նամակի հեղինակները, այդ թվում՝ Ադրբեջանի Ազգային ժողովի 9 պատգամավոր, վստահ են, որ ոստիկանության աշխատակցի գործողություններն ապօրինի են եղել, քանի որ երիտասարդ ադրբեջանցին անզեն էր:

«Մենք կարծում ենք, որ իր լիազորությունները գերազանցած ոստիկանին կալանքից ազատելը ոչ միայն հանցագործությունը թաքցնել և դրան աջակցել է, այլև այլատյացությամբ տառապողներին քաջալերել»,- ասվում է նամակի տեքստում:

Ըստ նամակի հեղինակների՝ «անհնար է նույնիսկ պատկերացնել, որ նման բան կարող էր տեղի ունենալ Ադրբեջանում»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել