Արտաքին 5 տարի առաջ - 17:40 07-06-2021

Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությանը ռազմական փորձագետների մասնակցությամբ. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությանը, սակայն առանց ռազմական փորձագետների մասնակցության դա իմաստ չունի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է իրականում քննարկելու լարվածության նվազեցման և միջադեպերի կանխարգելման հարցերը:

«Սակայն առանց ռազմական փորձագետների ներգրավման այդ թեմաներով բանակցությունները գործնականում իմաստ չունեն: Եվ պարոն Ստոլտենբերգը դա հրաշալի գիտի»,- իր Telegram-ալիքում գրել է դիվանագետը:

Այս կերպ Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Die Welt թերթին տված հարցազրույցը, որում վերջինս առաջարկում էր վերսկսել հանդիպումները ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը