Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:10 07-06-2021

Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյան

2021 թվականի հունիսի 20-ին ներկաներից յուրաքանչյուրը ՀՀ-ում կատարելու է բարձրագույն իշխանության իր դերը:

Այս մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով նախըտրական քարոզարշավը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

«Նախկինում, երբ ասում էի, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, այ այդ օրը հունիս 20-ն է»:

Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը բարձրագույն իշխանություն է, և հենց սա է հիմնական փոփոխությունը, որը պետք է գնահատել:

«Այս ընտրություններին ժողովուրդը մասնակցելու է որոշողի կարգավիճակով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած որոշման դեպքում իրենք պատրաստ են դրան հնազանդվել:

Նա նաև ասաց, որ սուտ են այն պնդումները, թե նախկինում ընտրությունները կեղծվում էին, կար թալան, բայց հայրենիքն ամբողջական էր:

«Հենց այն պատճառով, որ երկար տարիներ ՀՀ քաղաքացին ազատություն չի ունեցել, մեր երկիրն հասավ այս հանգրվանին»:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:47 Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները