Ավելին 5 տարի առաջ - 11:29 07-06-2021

Եղիսաբեթ II-ը շնորհավորել է արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին դստեր ծննդյան կապակցությամբ

Բրիտանական թագավորական ընտանիքը, Եղիսաբեթ Երկրորդի գլխավորությամբ, շնորհավորել է արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին՝ դստեր՝ Լիլիբեթ Դիանայի ծննդյան կապակցությամբ։ Հայտարարությունը հրապարակվել է թագավորական ընտանիքի ինստագրամյան էջում։ Շնորհավորանքներին միացել են արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև արքայազն Չարլզը՝ տիկնոջ հետ։

Աղջնակը լույս աշխարհ է եկել հունիսի 4-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել երեկ։ Նա դարձել է թագուհու 11-րդ ծոռը և զբաղեցրել 8-րդ տեղը գահաժառանգության հերթում։

Լիլիբեթը զույգի երկրորդ երեխան է։ Մայիսին 2 տարեկան է դարձել նրանց որդին՝ Արչին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել