Ներքին 5 տարի առաջ - 15:47 05-06-2021

Քոչարյանը թող բա ասի՝ իրա տղեն որտե՞ղ ա եղել պատերազմի ընթացքում. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասած.«Բոլոր վախկոտներն ու առնետներն իրար գլխի են հավաքվել, որ իրենց հարցերը կարողանան լուծել։»։

«Դրանք շան նման վախեցած են։ Մենք շատ ենք մեղավոր, գիտեմ ինչ եք մտածում՝ ինչի են ազատության մեջ, ինչի դատված չեն և այլն, և այլն․․․ Իրենք ազատության մեջ են, որովհետև Հայաստանում դեռևս անկախ, կայացած դատարան չկա, իսկ ես չեմ ուզում իմ անձնական դատավճիռներով մարդիկ նստեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց, իրենց վստահել մանդատներն ու իշխանությունը և ակնկալում է քաղաքացիների տոկոս քվեն։

Փաշինյանը խոսեց նաև «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՀ 2-րդ ննախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հարցազրույցին։

«Էդ մարդու ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին, նշանակում է քվեարկել Ալիևի օգտին։ Ես հարց եմ տալիս, Քոչարյանը թող բա ասի՝ իրա տղեն որտե՞ղ ա եղել պատերազմի ընթացքում։ Թող հետաքննություն սկսվի՝ իմ տղան որտեղա սկսվել պատերազմին։ Ինձ դա էլ չեն ներում, ժողովորուդ ջան՝ թե ո՞նց, քո տղեն պիտի ծառայի, պիտի բանակ ուղարկես ծառայի՞, քո տղեն պետք ա առաջնագծում լինե՞ր․․․»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան