Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում, եվրոպացի գործընկերներին կոչ է արել ընտրել շահավետությունը, ոչ թե քաղաքական կոնյունկտուրան:
«Հուսով ենք, որ փոխօգտակարության և փոխշահավետության տրամաբանությունն անխուսափելիորեն բարձր կլինի ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայի տարբեր տեսակի արհեստական խոչընդոտներից»,- ասել է նա: