Արտաքին 5 տարի առաջ - 10:49 04-06-2021

Բլինկենը կոչ է արել ՌԴ-ին դադարեցնել կիբերհարձակումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իսպանական CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել կիբերհարձակումները, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կատարվում են նրա տարածքից: Հարցազրույցի տեքստը հրապարակվել է պետքարտուղարության կայքում:

«Կարծում եմ, որ ցանկացած պետության պարտավորությունն է անել հնարավոր ամեն ինչ խմբավորումները գտնելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում՝ Colonial Pipeline-ի վրա կիբերհարձակման դեպքում: Հարձակման համար պատասխանատու խմբավորումը և նրա ղեկավարները գտնվել են Ռուսաստանում և հիմա էլ Ռուսաստանում են: Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանի պարտավորությունն է ապահովել, որ այս ամենը չշարունակվի»,- ասել է Բլինկենը:

Ըստ նրա՝ ԱՄՆ իշխանությունները և մասնավոր հատվածը պետք է ուժեղացնեն իրենց պաշտպանությունը կիբերհարձակումներից:

Բլինկենը նաև նշել է, որ իրենց անհրաժեշտ է, որ աշխարհի երկրները պարտավորություններ ստանձնեն և ապա կատարեն այդ պարտավորությունները, որպեսզի նման հանցավոր խմբավորումները հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Colonial Pipeline խողովակաշարային ընկերության վրա կիբերհարձակումից և կիբերհանցագործների պատճառած վնասների աճից հետո բարձրացնում է հարձակումների հետաքննության առաջնահերթությունը ահաբեկչության մակարդակի:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»