ԱՀԿ գիտնականները Ռուսաստանում ուսումնասիրում են «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ տվյալները
copy image url

ԱՀԿ գիտնականները Ռուսաստանում ուսումնասիրում են «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ տվյալները

Արտաքին 3 տարի առաջ - 15:17 03-06-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գիտնականները այժմ գտնվում են Ռուսաստանում՝ ուսումնասիրելու համար կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի վերաբերյալ տվյալները դրա արտոնագրման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, ԱՀԿ-ի առջև դրված է դեղամիջոցը հավանության արժանացնելու խնդիրը: Կազմակերպության մասնագետների առաքելությունը կավարտվի հունիսի 4-ին, որից հետո պատրաստ կլինի հաշվետվությունը՝ առաջարկություններով:

Կլյուգեն նշել է, որ «Սպուտնիկ V»-ի արտոնագրման հարցում «լավատեսության հիմքեր հաստատ կան»:

Նա հիշեցրել է, որ ԱՀԿ-ից բացի, ռուսական պատվաստանյութը ուսումնասիրում է նաև Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը: ԱՀԿ տնօրենը կարծում է, որ սա ինքնին լավ նշան է: