Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 20:40 03-06-2021

Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կասկածվում է ռասիզմի մեջ

Բրիտանիայում Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և նրա պալատը կասկածվում են ռասայական խտրականության մասին օրենքները տարիներ շարունակ չպահպանելու մեջ: Այս մասին գրում է The Guardian թերթը: Առնվազն չորս տասնամյակ թագավորական արքունիքը չի պահպանել ռասայական խտրականության դեմ օրենսդրությունը: Մասնավորապես, ռասայական և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին թագավորական պալատում չեն ընդունել գրասենյակային պաշտոններում աշխատանքի․ նրանք կարող էին աշխատել միայն որպես սպասավոր։

Բացի այդ, ռասայական և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն չունեին բողոքելու աշխատանքի տեղավորման հարցում խտրականության փաստերից:

Թագավորական պալատում հրաժարվել են պատասխանել այն հարցին, թե ինչպես և երբ է պալատը դադարեցրել խտրական գործելաոճը։ Բայց հայտնի է, որ նույնիսկ 2010 թվականին, «Հավասարության մասին» օրենքի ընդունումից հետո, թագավորական պալատն ազատվել էր այն պահպանելու անհրաժեշտությունից:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան