Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:49 03-06-2021

Բջջային նոր հավելվածներ՝ հարկ վճարողների համար․ ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է․

«Նախորդ տարվա համավարակով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն թվային նոր լուծումներ է մշակել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար:Ստեղծվել են հաշվետվական ձևեր, ոչ միայն կոմիտեի, այլև պարետատան ու այլ գերատեսչությունների համար։

2020թ․ սկզբից մինչ օրս ՊԵԿ-ը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել նաև այլ գերատեսչություններին աջակցելու գործում։ Կոմիտեի կողմից տրվել են թե՛ տեխնիկական ռեսուրսներ, թե՛ մասնագիտական աջակցություն։

Կառավարության կողմից սահմանված աջակցությունների միջոցառումների շրջանակում ևս կոմիտեն լուրջ մասնակցություն է ունեցել։ Համակարգվել է պետական այլ կառույցների կողմից ստացված տեղեկատվությունը՝ միջոցառման իրական շահառուների նույնականացման համար։ Իսկ աջակցության այն ծրագրերը, որոնց պատասխանատուն ՊԵԿ-ն է, ամբողջությամբ իրականացվել են էլեկտրոնային եղանակով։

Ծրագրային ապահովում է իրականացվել նաև հարկային օրենսգրքի փոփոխությունների և շահութահարկի կանխավճարների մեխանիզմի փոփոխության դեպքում։ Արդյունքում՝ թեթևացել է տնտեսվարողների հարկային բեռը, իսկ կանխավճարի մեխանիզմը պարզեցվել է։

Առաջիկայում կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանդես կգա նոր լուոծումներով։

Պետական եկամուտների կոմիտեն բոլոր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ։ Թվայնացման նոր գործիքակազմը հնարավորության կտա կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել ավելի արդիական ու արդյունավետ՝ հեշտացնելով հարկ վճարողների գործը»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան