Ներքին 5 տարի առաջ - 15:55 02-06-2021

Վրաստանից անձնական օգտագործման համար թուրքական ապրանքների ներկրումը ՀՀ ևս արգելված է. ՊԵԿ նախագահ

Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման սահմանափակումը տարածվում է նաև Վրաստանից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ թուրքական ծագման ապրանքների ներկրումը սահմանափակվել է. «Հունիսի 1-ից արդեն Վրաստանի սահմանը բաց է, և որոշակի ժամային հատվածում թույլատվում է ֆիզիկական անձանց տեղաշարժը: Սակայն այդ սահմանափակումը և վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից՝ այդ թվում անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին»:

Նա քաղաքացիներին հորդորեց սահմանով Հայաստան թուրքական ծագման ապրանք ներկրելու փորձ չանել: Մաքսային հսկողությունն ունի իր կանոնները, և Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այդ կանոններին համապատասխան ստուգումներ կարվեն՝ նման դեպքերը կանխելու համար: «Վստահ եմ, որ մեր քաղաքացիները շատ լավ տիրապետում են այն իրողությանը, որ մաքսային սահմանով տեղափոխվելու ժամանակ բոլոր իրերը, ճամպրուկները հարկ եղած դեպքում ենթակա են զննության»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան