Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:01 02-06-2021

ՀՀ պետական կառավարման համակարգում ամսական աշխատավարձերի ու պարգևավճարների միջին ցուցանիշը 2020թ–ին կազմել է 360.000 դրամ. Ատոմ Ջանջուղազյան

Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի` պարգևավճարների մասին հարցին, պատասխանեց, որ ՀՀ պետական կառավարման համակարգում ամսական աշխատավարձերի ու պարգևավճարների միջին ցուցանիշը 2020թ–ին կազմել է 360 000 դրամ։


Իսկ թե պետական կառավարման համակարգի քանի աշխատակից որքան աշխատավարձ ու որքան պարգևավճար է ստացել, նախարարի պաշտոնակատարը չհնչեցրեց։

«Մինչև 2019թ–ը մենք ունեինք զարգացման տարբեր փուլերում ձևավորված վարձատրության ոչ միասնական համակարգ։ Օրինակ` կար ֆինանսների նախարարություն, որտեղ մոտավորապես 20 տարի բյուջեի մասին օրենքով նախատեսվում էր պարգևատրման համար առանձին տող, և կային պետական մարմիններ, որոնք չունեին պարգևատրման համար առանձին նախատեսված ֆոնդեր»,– ասաց Ջանջուղազյանը։

Բացի այդ, պետական մարմիններն ունեին արտաբյուջետային հաշիվներ։ Օրինակ` ֆինանսների նախարարության կամ ՊԵԿ–ի աշխատողին լրացուցիչ հատուցում էր հատկացվում ֆինանսական բացահայտումների համար` որպես աշխատանքի մոտիվացիա։ Նույն նպատակով ճանապարհային ոստիկանության ծառայողներին խախտումներ արձանագրելու համար պարգևատրման սխեմա է ներդրվել։

«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ համակարգը միասնական չէր։ Կային մարմիններ, որտեղ պարգևատրման չափը X չափի էր, մեկ այլ տեղ` Y չափի։ Իսկ կային մարմիններ, որտեղ ընդհանրապես հատուցման որևէ հնարավորություն չկար»,– ասաց Ջանջուղազյանը:


Իսկ ապագայի համար պետական կառավարման մոդելը, ըստ Ջանջուղազյանի պետք է լինի պետական ծառայողի կատարած աշխատանքին համարժեք։ Նրա խոսքով` միայն նրա համար, որ մարդը ներկայանում է աշխատավայր, նա չպիտի վարձատրվի, այլ պետք է վարձատրվի կատարած աշխատանքին համարժեք։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին