Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն հայ-ադրբեջանական սահման
copy image url

Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն հայ-ադրբեջանական սահման

Արտաքին 3 տարի առաջ - 11:23 02-06-2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կարող են համաձայնության գալ առաջիկայում Ադրբեջանի և Հայաստանի սահմանը այցելելու հնարավորության շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն առցանց մամուլի ասուլիսում, հայտնում է Tass-ը:

«Շատ կարևոր է, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները մոտ ապագայում կարողանան հասնել տարածաշրջան և տեղում իրավիճակը պարզել, կողմերի հետ տեղում զրուցել։ Դա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ նման հնարավորությունները կարող են բացվել շատ մոտ ապագայում», - ասել է նա։

«Բացի այդ, իհարկե, առկա է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության սուր խնդիր` բնակչությանը օգնելու համար: Կան նաև բազմաթիվ կազմակերպչական մանրամասներ, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում», - ավելացրել է Լուկաշևիչը:


Ամենից շատ դիտված