Ներքին 5 տարի առաջ - 14:05 01-06-2021

Դատախազությունն ուսումնասիրում է ԴՆԹ նույնականացման հոսքագծի գնման հաշվին գերշահույթ ստանալու վերաբերյալ հրապարակումը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում ուսումնասիրվում է պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման հոսքագծի գնման հաշվին գերշահույթ ստանալու վերաբերյալ NEWS.am–ի հրապարակումը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ NEWS.am–ը հրապարակել էր նախորդ տարեվերջին առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ի կողմից պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները։ Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոլորտի պատասխանատուները պետության և զոհերի հարազատների համար կարևորագույն գործընթացը կազմակերպելիս ոչ միայն հաշվի չեն առել մասնագիտական կարևոր նրբություններ, այլև ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել են առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ին, որն էլ իր հերթին հրատապ գնման արդյունքում գերշահույթ է ապահովել մատակարար ընկերության համար։


Մասնավորապես նշել էինք, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով իրականացրած մրցույթի արդյունքում 295,8 մլն դրամի պայմանագիր է կնքել լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ, որն էլ գնման գործընթացի արդյունքում առնվազն 111 մլն դրամի (212,237 ԱՄՆ դոլար) շահույթ (վերադիր) է ստացել։


Հրապարակմանն արձագանքել էր առողջապահության նախարարությունը, որը ոչ միայն չէր հերքել ուսումնասիրության արդյունքում ձեռքբերված անհերքելի փաստերը, այլև շտապելով պաշտպանել գործարքի մասնակից կողմին ավելի համոզիչ էր դարձրել մեր այն կասկածները, որ պետական պաշտոնյաները ևս ներգրավված են եղել այս գործընթացում, ինչու չէ նաև հնարավոր է ստացել են իրենց մասնաբաժինը։

Հաշվի առնելով խնդրի կարևորութունն ու դրա վերաբերյալ հանրային ուշադրությունը՝ հույս ունենք դատախազությունը հնարավորինս սեղմ ժամկետներում կպարզի, թե որքանով են արդյունավետ ծախսվել պետական միջոցները, արդյոք պաշտոնատար անձինք որևէ առնչություն ունեն գործարքից ստացված շահույթի հետ, արդյոք գործ ունենք վատնման ենթադրյալ դեպքի հետ, թե՞ ոչ։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին