ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Ֆուտզալ լիգա VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը, որի ժամանակ մրցում էին Ֆուտզալ լիգա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն Լեոն և փոխչեմպիոն Արարատ-Արմենիան։
Բավական լարված և հետաքրքիր պայքարում Լեոն հաղթանակ է տարել 3։2 հաշվով և երկրորդ տարին անընդմեջ հռչակվել գավաթակիր։