Ներքին 5 տարի առաջ - 16:42 30-05-2021

Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանը նախատեսվում է բացել հունիսի սկզբին

Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, Հարավկովկասյան երկաթուղու մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը հստակեցրել է, որ ՀԿԵ-ն սպասում է Վրաստանի սահմանով տեղափոխվելու կարգի և հնարավորության պաշտոնական հաստատմանը: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում սահմանային ուղղությամբ:

Վրաստանի հետ օդային սահմանները բաց են մարտի 1-ից, մինչդեռ ցամաքային սահմանները նախատեսվում է բացել հունիսի 1-ից: Տրանսպորտային ոլորտի ընկերություններից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանից Վրաստան կարելի է հասնել ինչպես ավտոմեքենայով, այնպես էլ գնացքով: Նա նաև նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում թանկացնել 7 տեղանոց մեքենաների ուղեվարձը:

Համավարակի ներկա պայմաններում հաստատվել է սահմանը հատելու կարգ. ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն Քովիդ 19-ի դեմ պատվաստման գրքույկը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը՝ արված Վրաստան մուտք գործելուց առնվազն 72 ժամ առաջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը