Ավելին 5 տարի առաջ - 22:45 29-05-2021

Մերիլին Մենսոնի նախկին ընկերուհին մեղադրել է նրան երկրպագուհու սպանության մեջ

Ինչպես հայտնում է Gazeta.ru կայքը, ամերիկացի ռոք-երաժիշտ Մերիլին Մենսոնի նախկին ընկերուհին հայտարարել է, որ ռոքերը ստիպել է նրան դիտել մի տեսանյութ, որտեղ սպանում է երիտասարդ երկրպագուհուն:

Ռոքերի ընկերուհին սպանության և բռնաբարության մեղադրանքով դիմել է դատարան: Հայցադիմում նրա պայմանական անունը Ջեյն է: Նա հայտնել է, որ տեսանյութը նկարահանվել է 1996 թվականին՝ Մերիլինի համերգից հետո, և պարունակում է սեռական բռնության, նվաստացման, զենքի օգտագործման կադրեր:

Ըստ Ջեյնի՝ տեսանյութը անձամբ երաժիշտն է ցույց տվել՝ հանելով իր պահարանի դարակից: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մենսոնը երիտասարդ երկրպագուհուն ստիպում բավարարել իր սեռական պահանջները: Այդ փաստը հերքել է Մենսոնի մտերիմ ընկերը, նշելով, որ տեսանյութը Մերիլինի մասին պատմող կարժամետրաժ ֆիլմից է, որն այդպես էլ չի ցուցադրվել:

Ջեյնը նաև պնդել է, որ Մենսոնը բռնաբարել է իրեն, այնուհետև սպառնացել սպանել, ինչի համար այժմ փոխահտուցում է պահանջում:

Համաձայն լուրերի՝ մայիսի 26-ին ԱՄՆ-ի Նյու-Հեմփշիր նահանգի ոստիկանությունը ռոք-երաժիշտի ձերբակալման հրամանն է արձակել:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում

Ձեզ գուցե հետաքրքրի