Ներքին 5 տարի առաջ - 19:32 29-05-2021

Տիգրան Ավինյանը մասնակցել է բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած հանդիպմանը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան գրասենյակից տեղեկացնում են, որ նա այսօր՝ մայիսի 29-ին, Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած՝ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը:

Միջոցառմանը Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Նա ներկայացրել է այն բոլոր բարդությունները, որոնց առաջ կանգնել է տնտեսությունը COVID-19-ի համաճարակի պատճառով։ Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսությունն այժմ բավականին բարդ շրջան է ապրում և ուստի անհրաժեշտ է խորությամբ վերլուծել և վերաիմաստավորել տնտեսական զարգացման, ներուժի, մրցունակության բարձրացման և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին պատկերացումները։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ անհրաժեշտ է տնտեսության վիճակի հստակ ախտորոշում կատարել, վերլուծել բիզնեսի առարկայական խնդիրներն ու լուծումներ առաջարկել:

Տիգրան Ավինյանը կարևորել է «Enterprise Armenia»-ի դերը օտարերկրյա և տեղացի ներդրողներին աջակցելու գործընթացում։ Նա հատկապես բարձր է գնահատել հիմնադրամի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների Հայաստան ներհոսքի, Հայաստանի իմիջի՝ որպես ներդրումների համար գրավիչ ուղղության ձևավորմանն ուղղված աշխատանքները։

Միջոցառման նպատակն էր ազատ ձևաչափով և անկաշկանդ մթնոլորտում ապահովել երկխոսություն մասնավոր և պետական հատվածների միջև, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների միջոցով բացահայտել Հայաստանում առավել հաճախ հանդիպող ներդրումային և հետներդրումային խնդիրները և տարորոշել դրանց լուծման ուղիները:

Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում