Ներքին Արտաքին 5 տարի առաջ - 23:31 27-05-2021

ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները

ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալումը:

Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների բոլոր ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերվելու մասին:

ԱՄՆ-ն սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը՝ սահմանը սահմանազատելու համար և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել չսահմանագծված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը: Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի ելման դիրքերը: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ին իրենց դիրքերը, և ողջունում ենք այդ նպատակին միտված հայտարարությունները: Այս գործողությունները կթոթափեն լարվածությունը և դաշտ կստեղծեն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ սահմանը շտապ սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին:

Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից