Խոսք 5 տարի առաջ - 17:01 27-05-2021

Հակառակորդին գերեվարելը ուղի է, բայց լուծում չէ․ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը, պատասխանելով լրագրողի՝ հակառակորդին գերի վերցնելու հնարավորության հարցին, ասել է, որ մենք ունենք հնարավորություն ցանկացած պայմաններում հակառակորդին գերեվարելու։

«Նման քայլով, նման ուղղությամբ գործելու դեպքում, մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծ քանակությամբ զինծառայողներ, որոնք գտնվում են անմիջապես հակառակորդի հետ շփման պայմաններում, և նույն գործընթացը կարող է շարունակվել հակառակ։ Այսինքն՝ 10-ին մենք գերեվարենք, 11-ին՝ հակառակորդը»,- ասաց նա։

Ըստ Է․ Ասրյանի իրավիճակի հանգուցալուծման համար ունենք երկու ուղի․ առաջինը՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց ետ շպրտել, և ունենք երկրորդ ճանապարհ՝ կիրառել ուժ և ստիպել հակառակորդին նահանջել։

«Իսկ այս կողմից-այն կողմից զինծառայողների գերեվարելը նունպես ռազմական ուղի է, որը լուծման չի բերի։ Կարող ենք գնալ այդ ճանապարհով»,- ասաց նա, բայց և հավելեց, որ նման դեպքում կստեղծվի ռազմական բախում։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը նշեց, որ բոլոր տեսակետերն այս պահին ԶՈՒ գլխավոր շտաբում քննարկվում են, և կկայացվի համապատասխան որոշում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը