Խոսք 5 տարի առաջ - 13:47 27-05-2021

Պետք է բարձրացնել զգոնությունը և համախմբվել ընդդեմ արտաքին թշնամու․ Էդմոն Մարուքյան

Լրագրողների հետ ճեպազրույցում արտահերթ նիստ հրավիրելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման նիստ գումարելն այժմ նպատակահարմար չէ։

«Անվտանգության խորհրդի նիստը կարող է լինել այն ֆորմատը, որտեղ փակ նիստում փոքր խմբով կարող ենք խելք խելքի տալ և տեսնել, թե ինչ անելիքներ ունենք»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկել անելիքներն ու օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ ՀԱՊԿ, ՄԱԿ անվտանգության խորհուրդ և այլն։

«Պետք է տեղեկատվությունն օպերատիվ փոխանակել, լինել սթափ և համախմբված արտաքին թշնամու հանդեպ»,- ասաց նա։

Մեր կողմից չկրակելու հրամանի մասին խոսելով՝ Է․ Մարուքյանն ասաց, որ նման տեղեկություն չունի․ «Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները մեզ ասում են, որ այս հարցը պետք է քննարկել խաղաղ բանակցություններով»։

Նա նաև նշեց, որ իրենց նախընտրական գործընթացն այս պահին դադարեցված է։

Նաիրա Զոհրաբյանի՝ փողոց դուրս գալու կոչին արձագանքելով՝ պատգամավորն ասաց․ «Դուրս գամ փողոց՝ ի՞նչ անեմ։ Դուրս գամ փողոց, թշամին էլ տեսնի, որ սրան գումարած ներքաղաքական ցնցումներ են երկրում, Սիսիանով մտնեն ու այդ միջանցքն էլ կտրեն, ի՞նչ եք անելու»։

Է․ Մարուքյանը նշեց, որ պետք է բարձրացնել զգոնությունը և համախմբվել ընդդեմ արտաքին թշնամու։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը