Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 10:52 27-05-2021

Դա չենք կարող անվանել գերեվարում, դա առևանգում է․ Լիլիթ Մակունց

Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերեվարվել են հայ զինվորներ։ Անրադառնալով այս լուրին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է,որ Հայաստանի սահմանից դա չենք կարող անվանել գերեվարում, դա առևանգում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց :

«Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում եւ իրերն իրենց անունով չեն կոչում: Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման եւ պարտադիր կերպով հստակ գնահատական եւ հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին:

Մեր հանրության շրջանում եւ մեր բոլորի մոտ կա ակնկալիք, որպեսի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների եւ էսկալացիաների: Կարծում եմ՝ հետագա լարումներից ու բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում Հայաստանը, այն միջազգային գործընկերները, որոնց անհանգստացնում է Հարավային Կովկասում նման անթույլատրելի գործողություններն ու զարգացումները, ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական ստանա»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան