Ներքին 5 տարի առաջ - 13:48 26-05-2021

«Չեմ բացառում, որ մենք կհասնենք նաև ՀԱՊԿ-ին դիմելու 4-րդ հոդվածին». Ռուբեն Ռուբինյան

Այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակնկալվում է, որ մեր դաշնակիցները, որոնք Հայաստանի հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, այս գործընթացում կաջակցեն հայկական կողմին։

«Առաջին հերթին մենք փորձում ենք հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն սա չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն լինելու այլ լուծումներ, նաև ռազմական»,- ասաց նա՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտից հնչում են մտքեր, թե ինչու պետք է ՀՀ դաշնակիցները սահմանային հարցերում օգնեն, եթե, օրինակ, հայկական կողմը չի կրակում։ Այս համատեքստում, Ռուբինյանի փոխանցմամբ՝ հենց Հայաստանի դաշնակիցներն են կոչ արել չսրել իրավիճակը, փորձել խնդիրը լուծել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհներով։

«Մեր այն դաշնակցային ֆորմատները, որոնցում ներգրավված ենք, ունեն հստակ հոդվածներ հստակ դեպքերի վերաբերյալ, մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով, ընդ որում, ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով ու հայ-ռուսական երկկողմ պայմանագրի հիման վրա, ակնկալում ենք, որ դաշնակիցները մեզ կօգնեն։ Ես չեմ բացառում՝ նաև հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որ մենք կհասնենք նաև 4-րդ հոդվածին»,- հավելեց Ռ. Ռուբինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից