Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Բանաձևն ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ։
«Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին։ Եվ անցնում է օրակարգի հարցերին»,- ասվում է գրառման մեջ։