Արտաքին 5 տարի առաջ - 20:19 25-05-2021

ԵՄ-ն զգուշացնում է Կասպից ծովի հնարավոր էկոլոգիական աղետի մասին

Կասպից ծովում կարող է կրկնվել Արալյան ծովի էկոլոգիական աղետը, եթե դրա ջրային ռեսուրսները չպահպանվեն։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Կենտրոնական Ասիայում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Բուրիանը:

Նա նշել է, որ ջրի օգտագործման նախկին պրակտիկան շատ լուրջ աղետի էր հանգեցրել Արալյան ծովում: Այս մասին դեռ ոչ ոք չի խոսում, բայց գիտնականներն արդեն կանխատեսում են, որ եթե այս հարցը լրջորեն չլուծվի, ապա Կասպից ծովում կարող է տեղի ունենալ նման աղետ։ Բուրիանն ավելացրել է նաև, որ այժմ շատ կարևոր է խթանել համագործակցությունը Կասպից ծովի ջրային ռեսուրսների ռացիոնալ և պատասխանատու օգտագործման վերաբերյալ: Դրա համար անհրաժեշտ է, որ երկրները համաձայնության գան ջրային ռեսուրսների արդար բաժանման և դրանց հասանելիության վերաբերյալ՝ հաշվի առնելով բոլոր երկրների շահերը։

2018-ի օգոստոսին մերձկասպյան հինգ երկրների ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա։ Սա տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ է, որի վրա աշխատել են ավելի քան 20 տարի՝ սկսած 1996 թվականից: Կոնվենցիան ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները: Փաստաթուղթը հինգ պետությունների համար ապահովում է Կասպից ծովի նկատմամբ բացառիկ և կատարյալ իրավունքները, դրա ընդերքի և այլ ռեսուրսների պատասխանատու զարգացումը և օգտագործումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում