Singapore Airlines-ը դադարեցնում է թռիչքները Բելառուսի օդային տարածքով
copy image url

Singapore Airlines-ը դադարեցնում է թռիչքները Բելառուսի օդային տարածքով

Արտաքին 4 տարի առաջ - 12:05 25-05-2021

Սինգապուրի Singapore Airlines ավիաընկերությունը փոխում է իր որոշ չվերթների երթուղին, որպեսզի չհատի Բելառուսի օդային տարածքը: Այս մասին հաղորդում է Channel News Asia-ն:

«Մեր ուղևորների և անձնակազմի անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է»,- հայտարարել է ավիաընկերությունը՝ շեշտելով, որ շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը:

Ավելի վաղ Finnair և Air France ընկերությունները ժամանակավոր դադարեցրել էին թռիչքները Բելառուսի վրայով: