Lufthansa-ի թռիչքը Մինսկից դեպի Ֆրանկֆուրտ հետաձգվել է՝ ահաբեկչության կասկածանքով
copy image url

Lufthansa-ի թռիչքը Մինսկից դեպի Ֆրանկֆուրտ հետաձգվել է՝ ահաբեկչության կասկածանքով

Արտաքին 3 տարի առաջ - 19:36 24-05-2021

Մինսկի ազգային օդանավակայանը հետաձգել է Lufthansa-ի չվերթի մեկնումը Ֆրանկֆուրտ: Ըստ ժամանակացույցի՝ ինքնաթիռը պետք է թռիչք իրականացներ տեղի ժամանակով 14:20-ին:

«Առայժմ մենք ճշտում ենք տեղեկատվությունը,- հայտնել է ավիացիոն նավահանգստի մամուլի ծառայությունը,- պաշտոնապես ավելի ուշ կհաղորդենք մեր տելեգրամյան ալիքում»:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, ավելի ուշ թռիչքի մասին տեղեկություններն ընդհանրապես անհետացել են օդանավակայանի առցանց ցուցատախտակից: Միաժամանակ ականատեսները լրագրողներին հայտնել են, որ ուղևորները ուղարկվել են կրկնակի ստուգման:

Դրան հաջորդել են տեղեկություններ այն մասին, որ LH1487 չվերթի ինքնաթիռի թռիչքը դադարեցվել է հավանական ահաբեկչության մասին լուրերի պատճառով: Օդանավակայանից հայտնել են, որ իրենք համապատասխան էլեկտրոնային նամակ են ստացել։

Ամենից շատ դիտված