Արտաքին 5 տարի առաջ - 14:15 24-05-2021

Լատվիական AirBaltic-ը հայտարարել Է Բելառուսի վրայով թռչելուց հրաժարվելու մասին

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Լատվիայի ռադիոյի եթերում Հանրապետության տրանսպորտի նախարար Թալիս Լինքայտսը հայտարարել է, որ լատվիական AirBaltic ազգային ավիաընկերությունը կդադարի Բելառուսի վրայով թռչել այն բանից հետո, երբ Մինսկում արտակարգ վայրէջք է կատարել Ryanair ընկերության օդանավը, որը ուղևորվում էր Աթենք-Վիլնյուս երթուղով:

Տրանսպորտի նախարարության ղեկավարը Մինսկում Ryanair ընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպը համարել է արտակարգ իրավիճակ, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում Բելառուսի օդային տարածքում թռիչքների անվտանգության վերաբերյալ: Նա նաև հավելել է, որ AirBaltic-ը մշտապես հետևում է տարբեր երկրների օդային տարածքում անվտանգության իրավիճակին:

«Իր առաջարկություններով հանդես կգա նաև Լատվիայի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը»,- նշել է Լինկայթսը:

Բացի այդ, նախարարը ուղևորներին կոչ է արել հետևել դեպի Բելառուս և այնտեղից Ռիգայի միջազգային օդանավակայանի և ավիաընկերությունների կայքում իրականացվող թռիչքների հետ կապված արդիական իրավիճակին:

Մայիսի 23-ին հաղորդվել էր Աթենքից Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության ինքնաթիռի ականազերծման մասին: Ստացված տեղեկությունները ստուգելու համար ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում։

Ընդ որում ՆԳՆ սակրավոր-հրատեխնիկական խումբը և քննչական-օպերատիվ խումբը պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աթենքից Վիլնյուս ուղևորվող ինքնաթիռում եղել է Բելառուսում ծայրահեղականների կողմից ճանաչված NEXTA Telegram հեռուստաալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Լրագրողը ձերբակալվել է Մինսկում ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մինսկում Ryanair-ի օդանավի վայրէջքի հետ կապված միջադեպը անվանել է արտակարգ:

Ամենից շատ դիտված

20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին