Ադրբեջանն օգտվում է օրվա իշխանությունների անգործությունից. Խոսրով Հարությունյան
copy image url

Ադրբեջանն օգտվում է օրվա իշխանությունների անգործությունից. Խոսրով Հարությունյան

Ներքին 3 տարի առաջ - 21:00 22-05-2021

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի անվտանգության խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլը կարծես ավարտվել է, բայց պետք է փաստել, որ այն շարունակվում է և բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն օգտվում է օրվա իշխանությունների անգործությունից, և փորձում ռազմավարական այնպիսի դիրքեր վերցնել, որոնք հետագայում սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար և եթե համարժեք և հակադիր քայլեր չկատարվեն, ապա դրանք կարող են անշրջելի հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

Նկատելով, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի Արցախ-Հայաստան կապին՝ Հարությունյանը շեշտել է, որ այսօր առերևույթ այդ կապը չկա։

«Այն, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, կներեք, բայց դրանք այսօր լոկ դատարկ խոսքեր են հնչում»,- հայտարարել է նախկին վարչապետը և կարծիք հայտնել, որ դրան պետք է տրվի տնտեսական, քաղաքական և ռազմական նոր գնահատականներ։

Հարությունյանի խոսքով՝ տարածաշրջանը հայտնվել է որակապես նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում, հետևաբար՝ առկա են նոր սպառնալիքներ Հայաստանի համար։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի