Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:04 22-05-2021

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հանրային քննարկման են ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը»: Այն կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:

«Երիտասարդական քաղաքականության շրջանակում որպես ռազմավարական թիրախներ սահմանված են երիտասարդական էկոհամակարգի զարգացումը` երիտասարդների ներուժի իրացման հնարավորությունների շարունակական ընդլայնման և հանրային կյանքի գործընթացներում երիտասարդների դերակատարության բարձրացման համար, երիտասարդությանն առնչվող ոլորտների միջև համագործակցությունը, որը նախատեսում է ակտիվորեն տարածել տեղեկատվություն այլ կառույցների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորությունների վերաբերյալ, մշակել և կիրառել մեթոդական ուղեցույցներ, մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր և ապահովել ծրագրերի շարունակականությունը, սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներգրավումը, ինչը ենթադրում է, որպես ժամանակի հրամայական, Արցախյան վերջին պատերազմից հետո պատերազմի մասնակիցների, ինչպես նաև պատերազմից անմիջականորեն ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների թիրախավորում՝ ուղղված նրանց սոցիալական վերաինտեգրմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանն ու վերականգնմանը, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին տնտեսական մասնակցության հնարավորությունների ստեղծմանը և/կամ ընդլայնմանը:

Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը մշակված է 6 հիմնական նպատակների շուրջ, որոնցում ամփոփված են ռազմավարությամբ առաջադրված տեսլականին միտված քայլերն առաջիկա հինգ տարիների համար՝

1. Երիտասարդական քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգում և զարգացում.
2. Ակտիվ քաղաքացիություն.
3. Երիտասարդների տնտեսական մասնակցություն և զբաղվածություն.
4. Առողջ և ներառված երիտասարդներ.
5. Երիտասարդական աշխատանք և կամավորություն.
6. Միջազգային համագործակցություն:
Ռազմավարության գնահատման համար առաջարկվում է իրականացնել արտաքին գնահատում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ։

Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 3-ը: Այս ընթացքում քաղաքացիները և շահառու խմբերը կարող են ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները»,- ասված է ԿԳՄՍ նախարարության հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան