Արտաքին 5 տարի առաջ - 13:10 21-05-2021

Հունգարիայում չեղյալ է հայտարարվել դիմակներ կրելու ռեժիմը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է երկրում պարտադիր համարվող դիմակների ռեժիմի, ինչպես նաև առողջապահական սահմանափակումների մեծ մասի վերացման մասին, հաղորդում է Reuters-ը:

Վերացվելու են հանրային վայրերում և տրանսպորտում պարտադիր դիմակներ կրելու պահանջները, չեղարկվելու են պարետային ժամերը, թույլատրվելու են բացօթյա տարածքներում ավելի քան 500 մարդու հավաքները:

Հունգարիան դարձել է ԵՄ առաջին երկրներից մեկը, որը ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութը: Հունգարական կառավարության պատվերով կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ «Սպուտնիկ Վ»-ն երկրում լավագույն պատվաստանյութն է:

Ավելի վաղ Հունգարիայի լաբորատորիան հաստատել է Սլովակիա առաքված «Սպուտնիկ Վ»-ի հուսալիությունը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի